Իտալիան ու Չեխիան դադարեցնում են զենքի վաճառքը և մատակարարումը Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am։ Չեխիան և Իտալիան դադարեցնում են զենքի մատակարարումը Թուրքիային։ Պատճառը Թուրքիայի ներխուժումն է Սիրիա, որն իրականացվում է քուրդ զինյալների դեմ սկսված «խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում:

Չեխիայի կողմից Թուրքիային զենք չվաճառելու և չմատակարարելու մասին հայտարարությունն արել է ներքին գործերի նախարարությունը։ Իսկ Իտալիայի կողմից համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Իտալիայի արտգործնախարար Լուիդի Դի մանոն։

Մինչ այդ էլ Շվեդիայի, Հոլանդիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանություններն էին որոշում կայացրել կասեցնել զենքի վաճառքը Թուրքիային։

x