Քոչարյանը հետվիրահատական բուժում է ստանում, մեկ–երկու շաբաթ չի կարող մասնակցել նիստերին. պաշտպան |news.am|

news.am։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական բուժում է ստանում եւ նրա մասնակցությունը դատական նիստերին դեռեւս հնարավոր չէ։ Այս մասին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հարցման՝ հայտնել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը։ Այսօրվա դատական նիստում Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը հարցման պատասխանը տրամադրեց դատարանին։

Չարչյանը տեղեկացրել էր, որ առաջիկա մեկ–երկու շաբաթների ընթացքում Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին դեռեւս հնարավոր չէ։

Հոկտեմբերի 9–ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Հաշվի առնելով, որ առանց ամբաստանյալի դատական նիստը շարունակվել չէր կարող, այսօրվա դատական նիստը հետաձգվեց։

x