Ճիշտ կլիներ, որ Վրաստանի նախագահը հնարավորինս շուտ ներողություն խնդրեր. Պետդումայի խոսնակ |shantnews.am|

shantnews.am:  ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ ճիշտ չէ վերականգնել Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը, առանց վրացական իշխանությունների նախաձեռնողականության: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:


Նրա կարծիքով՝ Վրաստանի նախագահը պետք է ներողություն խնդրի:

«Իհարկե, ճիշտ կլիներ, որ Վրաստանի նախագահը հնարավորինս շուտ ներողություն խնդրեր: Ուժեղ մարդը միշտ այդպես է վարվում»,- հայտարարել է Վոլոդինը:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ գուցե գա ժամանակ և ստեղծվեն համապատասխան պայմաններ Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը վերականգնելու համար։

Ռուս-վրացական հարաբերությունները սրվել էին սրվել հունիսի 20-ին: Վրաստանի խորհրդարանում համաժողովի ընթացքում ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռը և փորձել աշխատանքները շարունակել ռուսերենով: Դրանից հետո բողոքի ակցիաներ սկսվեցին:


Հաջորդ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց արգելել բոլոր չվերթները դեպի Վրաստան:

 

x