Պուտինն Էրդողանին հրավիրել Է այցելել Ռուսաստան |armenpress.am|

armenpress.am։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել Է աշխատանքային այց կատարել Ռուսաստան, եւ այդ հրավերն ընդունվել Է: Այդ մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Վլադիմիր Պուտինը Թայիփ Էրդողանին հրավիրել Է առաջիկա օրերին աշխատանքային այցով ժամանել Ռուսաստան: Հրավերն ընդունված Է»,- նշվում Է հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Սիրիայի հյուսիսի իրադրությունը: «Նշվել Է, մասնավորապես, թուրքական բանակի ստորաբաժանումների եւ Սիրիայի կառավարության զինուժերի միջեւ բախումների կանխման անհրաժեշտությունը»,- հավելել են Կրեմլում:

Բացի այդ, Պուտինը եւ Էրդողանը հանդես են եկել Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացի շարունակման օգտին եւ մտադրություն են հայտնել նպաստել ՄԱԿ-ի հովանու ներքու հոկտեմբերի վերջին Ժնեւում Սահմանադրական կոմիտեի նիստի գումարմանը: Նաեւ նախագահները հավաստել են իրենց հանձնառությունն ապահովելու Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

x