Ryanair-ը Երևանից Հռոմ, Միլան, Բեռլին, Գյումրիից Մյունխեն է թռչելու |panarmenian.net|

panarmenian.net: Իռլանդական Ryanair լոուքոսթերը 2020-ի հունվարից Երևանից Հռոմ և Միլան, իսկ ամռանը՝ Բեռլին և Գյումրիից Մյունխեն թռիչքներ կիրականացնի։ Արժեքը սկսելու է մոտ 30 եվրոյից, թռիչքները շաբաթական 2-ական անգամ կիրականացվեն։

Այս մասին է հայտարարել ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ օ'Բրայանը։ «Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի հայտարարենք երեք նոր ուղղություններ Երաևանից՝ Հռոմ և Միլան, որոնք սկսվելու են հունվարին, հաջորդ ամռանից՝ Բեռլին, և առաջին եվրոպական ուղղությունը Գյումրիից՝ Մյունխեն հաջորդ ամռանը», - ասել է նա:

«Կարծում ենք որ այն 130 000 ուղևորները, որոնց մենք կփոխադրենք, կնպաստի նաև օդանավակայանում աշխատատեղերի բացմանը: Եթե դուք համեմատելու լինեք մեր սակագները բարձրարժեք ավիաընկերությունների սակագների հետ, այս ուղևորները 20 միլիոն եվրո խնայողություն կանեն», - նշել է նա:

«Ի ուրախություն մեզ, մենք այլևս չենք աշխատում սովետական համակարգում, երբ ավիաընկերության գները որոշվում է որպես հինգ տարվա կտրվածքով պլանի մաս: Այն մարդիկ, ովքեր որոշում են մեր գները իրականում մեր հաճախորդներն են: Ի տարբերություն մյուս ավիաընկերույթունների մենք լցնում ենք մեր օդանավը, անկախ նրանից թե դա ինչքան կլինի, ինչը երաշխավորում է որ գները էժան կլինեն: Տարվա կտրվածքով Ryanair-ի միջին գինը 35 եվրոյի կարգի է», - ասել է նա:

x