Ստվերը հիմնականում մանր ու միջին տնտեսություններում է. ՊԵԿ նախագահ |aysor.am|

aysor.am: Ստվերը հիմնականում մանր ու միջին տնտեսություններում է, խոշորում շատ ավելի բարդ է տարիներ շարունակ ստվեր պահել, որովհետև նրանց հետ հարկային վարչարարության ամենօրյա օնլայն ռեժիմ ունենք, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Ամենաստվերային ոլորտն առևտուրն է, բայց նաև գյուղատնտեսությունն է բավականին ստվերային կամ չհաշվառվող», - ասաց նա։

Անդրադառնալով «Սանիթեքի» հարցին՝ պաշտոնյան շեշտեց՝ քանի որ աղբահանությունը համարվում է տրանսպորտային ծառայություն, իրենք կարծում են, որ այդ գործունեությունը պետք է հաստատագրված վճարով հարկվի, ոչ թե լինի ԱԱՀ դաշտում։

«Իրենք մեզ հետ պայքարի մեջ մտան՝ փորձելով ապացուցել, որ 2018 թվականին ևս իրենք պետք է լինեն հաստատագրված վճարի դաշտում։ Դա եղել է գաղափարների մարտ, որը մեզ համար ընդունելի չէր։ Մենք հաշվարկներ կատարեցինք և քրեական գործ հարուցեցինք, որն ընթացքի մեջ է», - ասաց նա։

x