Խորհրդարանում քննարկվել է Սևանի կոյուղագծի վերանորոգման ու մաքրման կայանի կառուցման հարցը

ՀՀ Աժ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Սևանի կոյուղագծի վերանորոգման ու մաքրման կայանի կառուցման, ինչպես նաև ոռոգման ջրի կարգավորիչ ավազանի կառուցման հարցերը։ Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ԾԻԳ-ի ու ՋՕԸ-ների ղեկավարների, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչների ու Վարսեր, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր համայնքների ղեկավարների հետ քննարկեցինք Սևանի կոյուղագծի վերանորոգման ու մաքրման կայանի կառուցման, ինչպես նաև ոռոգման ջրի կարգավորիչ ավազանի կառուցման հարցերը։

Կոյուղագծի և մաքրման կայանի աշխատանքները կավարտվեն 2023 թվականին։ Հիմա կարճաժամկետ պետք է լուծենք կոյուղագծի վթարված հատվածների հարցը։ Ոռոգման ջրի ավազանի հարցը առաջիկայում կքննարկվի տեղում»։

x