Թուրքիան կպատասխանի ԱՄՆ պատժամիջոցներին. Չավուշօղլու |news.am|

news.am:  Թուրքիան միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ Թուրքիայի դեմ բոլոր սպառնալիքներն ու պատժամիջոցները «անընդունելի են», հաղորդում է Reuters-ը:

Նա նաեւ ասել է, որ Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ Կոնգրեսը կհրաժարավի իր «կործանարար մոտեցումից»: Նրա խոսքով՝ Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները գտնվում են ճգնաժամային փուլում: Նա նշել է, որ դա կփոխանցի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի գլխավորությամբ ԱՄՆ պատվիրակությանը, որը կժամանի Անկարա:


Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել թուրք նախարարների նկատմամբ, դադարեցրել առեւտրային բանակցություններն ու 50 տոկոսով ավելացրել թուրքական պողպատի համար մաքսատուրքերը՝ կապված Սիրիայի հյուսիս Թուրքիայի ռազմական ներխուժման հետ:  

x