«Ռուսավիացիա»-ն հերքել է դեպի Վրաստան չվերթների վերսկսման մասին տեղեկությունը |tert.am|

tert.am: Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռուսավիացիա») հերքել է դեպի Վրաստան չվերթների վերսկսման մասին լուրը, հաղորդում է Life.ru-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը:

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հրապարակել էին «Ռուսավիացիա»-ի հրապարակած մի փաստաթուղթ, որում նշված էր, որ S7 ավիաընկերությունը թույլտվություն է ստացել թռիչքներ կատարել դեպի Քութայիս:

Ըստ աղբյուրի՝ «Ռուսավիացիա»-ից հայտնել են, որ նշված թույլտվությունն ամենևին չի նշանակում դեպի Վրաստան թռիչքների վերսկսում, որոնք դադարեցվել էին Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանով:

Գերատեսչությունից շեշտել են, որ մուտքի արտոնագրի ձեռքբերումը կամ դրա ժամկետի երկարաձգումը փոխադրողների իրավունքն է, ինչն ընդունելի պրակտիկա է, քանի որ եթե դեպի Վրաստան չվերթների արգելքը վերացվի, ավիաընկերությունները կկարողանան անհապաղ վերսկսել թռիչքները:

S7 ավիաընկերությունից հաստատել են, որ մուտքի արտոնագրի ստացումն իրավունք չի տալիս ավիաընկերությանը չվերթներ իրականացնել գործող արգելքի պայմաններում:

«Քութայիս չվերթներ իրականացնելու իրավունքը ստացել է «Սիբիր» ավիաընկերությունը, «Գլոբուս»-ի փոխարեն ավիաընկերությունների միացման պատճառով»,- պարզաբանել են S7-ի մամուլի ծառայությունից:

x