Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ չի հարուցվի. դատարանը հրապարակեց որոշումը |factor.am|

factor.am։ Դատարանն այսօր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ կայացած նիստում որոշեց մերժել «Իրազեկ քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի բողոքը։

Իոաննիսյանը բողոքարկել էր ՀՔԾ-ի այն որոշումը, որով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ չէր հարուցվել։ Ըստ էության դատարանը համակարծիք էր ՀՔԾ-ի հետ։ Եթե բողոքը բավարարվեր, ապա Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ կհարուցվեր։ Արթուր Սաքունցն ու Դանիել Իոաննիսյանն ԱԱԾ-ի դեմ հաղորդում էին ներկայացրել, քանի որ ՀՔԾ-ն մերժել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրգործ հարուցել:

Բողոքի հիմքում Գարեգին Միսկարյանի այն գրառումն էր, որտեղ նշվել էր, որ Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի: Այս գրառումից հետո քաղաքացին ԱԱԾ-ից հենց ԱԱԾ ձևաթղթով ծանուցում էր ստացել, որով պահանջում էին, որ նա հերքի իր գրառման մեջ տեղ գտած տեղեկությունը:

Ավելին՝ factor.am-ում

x