ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «դրական է վերաբերում» Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու Իլհամ Ալիևի առաջարկին։ «Կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք այդ հարցը։ Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական գազ չէ, որովհետև, վստահ եմ, այն պայմանագրով, որ Ռուսաստանից գալիս, մտնում է իրենց մոտ և գնում Եվրոպա, նույն գազն է, մեծ հաշվով, գալիս, մտնում մեզ մոտ։ Շատ լավ տարբերակ է, որ ոչ միայն Ադրբեջանից, այլև Պարսկաստանից գազամուղ անցկացնել, գազ գնել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
Որտեղ տեսնում եք, որ սյուներ կան, դրանք, այո՛, կարելի է համարել սահմանազատված․ Ալեն Սիմոնյան «Այդտեղ կտեղակայվեն սահմանապահները, զորքերի մասով լարվածություն չի լինի, և ես մեծ հույս ունեմ, որ նման ձևով կշարունակենք մեր ամբողջ սահմանը սահմանազատել»,- ասել է ԱԺ նախագահը։ Դիտարկմանը, թե քննադատություն կա, որ Հայաստանի իշխանությունը միակողմանի զիջման է գնում և հարցին, թե ի՞նչ է ստանում Հայաստանը այս գործընթացից, Սիմոնյանը պատասխանել է․ - «Սահման ենք ստանում։ Միակողմանի զիջո՞ւմ է սահման ունենալը, միակողմանի զիջո՞ւմ է հավանական հարձակվող կողմից մեր հայկական սահմանը ճանաչելը, դա զիջո՞ւմ է»։ |azatutyun.am|
Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ դեպքով երեկ Ոստիկանության բաժին է տարվել 7 անձ, որոնք այնուհետև ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, նրանց ձերբակալելու որոշում է կայացվել։ |azatutyun.am|
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին 10-12 կմ-ը արդեն կարելի է սահմանազատված համարել։ Ըստ Իլհամ Ալիևի՝ երկու կողմերն էլ (Հայաստանն ու Ադրբեջանը-խմբ․) կառուցողական մոտեցում ունեն այս հարցում և եթե հաջորդ փուլում նույն մոտեցումը դրսևորվի, ապա հնարավոր կլինի շատ ավելի արագ առաջ շարժվել։ Նա նաեւ նշել է, որ «4 գյուղերի հատվածում սահմանազատում սկսելու առաջարկը Ադրբեջանինն է եղել»։
Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կանցկացվի արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2024 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2024 թ. մարտի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները: |tert.am|
👮♂️ԱԺԲ-ի երեկվա բողոքի ակցիայից 96 անձ բերվել է ոստիկանություն ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար (ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդված)։ Այս մասին «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան հայտնեց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։ Բոլորը բաց են թողնվել թե ոչ՝ այս պահին հայտնի չէ․ Գաբրիելյանը խոստացավ հայտնել ավելի ուշ։
Մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են օգտագործել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք: Սա կարևոր քայլ է կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար: [ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխներկայացուցիչ Վեդանտ Պատել] |tert.am|
Ապրիլի 21֊ին, Բագրատաշեն տանող ճանապարհի փակման ակցիայի ժամանակ, ԵԿՄ անդամների սադրանքի հետևանքով ձերբակալվել է Մարտական Եղբայրության 7 անդամ՝ Մասիս Շիրոյան, Արամայիս Աղաբեկյան, Գոռ Ասատրյան, Արման Պետրոսյան, Հենրիկ Մկրտչյան, Հովսեփ Ղազարյան, Հրանտ Տեր-Աբրահամյան։ Այսօր տեղի ունեցած դատական նիստում խուլիգանության մեղադրանք է առաջադրվել Արման Պետրոսյանին և որոշում ընդունվել նրան 1 ամսով կալանավորելու մասին։ [Մարտական եղբայրություն]
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը տեսաուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ․ «Մինչ օրս Ադրբեջանի նախագահ Ալիևը դիմում է մեկ դար առաջվա ցեղասպանական լեզվին և գործողություններին` Թուրքիայի աջակցությամբ: Մինչ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ «այլևս երբեք» խոստումներով, ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է սպառնալիքների, ինչպես երբեք: Վարչակազմի կողմից խիստ հայտարարությունների ժամանակն ակնհայտորեն վաղուց անցել է: Դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չեն կարող անտեսվել, չեն կարող մնալ անպատասխան: Չնայած այն սարսափներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը: Նրանք հաղթահարել են ամենադաժան փորձությունները և զրկանքները, և, այնուամենայնիվ, մնում են ամուր և չխոնարհված՝ Հարավային Կալիֆորնիայում, Երևանում և ամբողջ աշխարհում: Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին»: |armenpress.am|
Ռոբերտ Քոչարյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը ասել է՝ «հող հանձնողները և ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու»:
Բողոքի ակցիա՝ դատախազության դիմաց․ մասնակիցները պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Նիկոլ Փաշինյանի գործողությունների վերաբերյալ
Այսօր 16:00Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա |1lurer.am|
Այսօր 15:55Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը |armenpress.am|
Այսօր 15:53ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա |armenpress.am|
Այսօր 15:48Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկի» հնարավորությունները
Այսօր 15:46Հայաստանը պետք է քննարկի Ադրբեջանից գազ գնելու հարցը․ Ալեն Սիմոնյան |civilnet.am|
Այսօր 15:41Մոսկվան հաստատում է պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանազատման հարցում․ Զախարովա
Այսօր 15:18ԱԺԲ-ի ակցիայից ոստիկանություն տարված 96 մասնակիցներից 88-ն ազատ է արձակվել․ ՔԿ
Այսօր 14:26ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ |news.am|
Այսօր 13:59«Որտեղ տեսնում եք, որ սյուներ կան, դրանք, այո՛, կարելի է համարել սահմանազատված»․ Ալեն Սիմոնյան
Այսօր 13:47Բողոքի ակցիա՝ դատախազության դիմաց․ մասնակիցները պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Նիկոլ Փաշինյանի գործողությունների վերաբերյալ
Այսօր 16:00Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա |1lurer.am|
Այսօր 15:55Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը |armenpress.am|
Այսօր 15:53ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա |armenpress.am|
Այսօր 15:48Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկի» հնարավորությունները
Այսօր 15:46Հայաստանը պետք է քննարկի Ադրբեջանից գազ գնելու հարցը․ Ալեն Սիմոնյան |civilnet.am|
Այսօր 15:41Մոսկվան հաստատում է պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանազատման հարցում․ Զախարովա
Այսօր 15:18ԱԺԲ-ի ակցիայից ոստիկանություն տարված 96 մասնակիցներից 88-ն ազատ է արձակվել․ ՔԿ
Այսօր 14:26ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ |news.am|
Այսօր 13:59«Որտեղ տեսնում եք, որ սյուներ կան, դրանք, այո՛, կարելի է համարել սահմանազատված»․ Ալեն Սիմոնյան
Այսօր 13:47