Ոստիկանությունը հայտնում է Նոյեմբերյանի ծառայողների կողմից ապօրինի ծառահատումների բացահայտման մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները հոկտեմբերի 14-ին ապօրինի ծառահատման դեպքերը կանխելու և բացահայտելու նպատակով ուժեղացված ծառայություն են իրականացրել։ 


«Արդյունքում՝ բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել «ՈՒԱԶ» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնք բարձված են եղել փայտանյութով՝ ընդհանուր 3 խմ։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Ապօրինի ծառահատումների հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- նշված է հաղորդագրության մեջ։

x