Հայաստանում ոչ թե պետք է զարգացնել, այլ պետք է ստեղծել կուսակցական ինստիտուտ. Իոաննիսյան

shantnews.am։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի գնահատմամբ՝ «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունները կարևորագույն հարց են: Խորհրդարանում այսօր Իոաննիսյանը հայտարարեց՝ հեղափոխությունից հետո առաջին անգամ այս հարցը քննության առարկա է դառնում:

Վերջինս նշեց՝ Հայաստանում տարիներ շարունակ կուսակցական համակարգը սպանվել է, նման ինստիտուտ չկա, և այս խորհրդարանի ֆունկցիան է՝ լուծել այս խնդիրը, կերտել կուսակցական ինստիտուտ:

«Եթե այս խորհրդարանը չհաջողի այս հարցում, վախենամ՝ երբեք չենք ունենա խորհրդարանական ժողովրդավարություն ՀՀ-ում»,- ասաց նա:

Իոաննիսյանը նկատեց՝ պետք չէ բերել այն երկրների օրինակը, որտեղ կայացած կուսակցական համակարգ կա: Նա նաև ընդգծեց՝ ոչ թե պետք է զարգացնել, այլ պետք է ստեղծել կուսակցական ինստիտուտ:

x