Առաջարկում եմ կուսակցության անդամակցության և կուսակցության քարողզարշավի ֆինանսավորման հնարավորություն տարածել ՀՀ ընտրելու իրավունք ունեցող բոլոր անձանց. Վարդինե Գրիգորյան

Այսօր Ազգային ժողովում ընթանում են «Կուսակցությունների մասին» օրենքի խորհրդարանական լսումները։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՝ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյան ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Խորհրդարանական կառավարման համակարգում կուսակցություններին վերապահված է ԱԺ ձևավորելու բացառիկ իրավունք, ինչն ինքնին հնարավորություն է ստեղծում մեզ համար պահանջներ դնել կուսակցությունների առջև՝ որպես յուրահատուկ միավորումների, պահնաջներ, որոնք կուսակցությունները կդարձնեն ավելի ժողովրդավար և ներառական։ Միառժամանակ, պետական և հասարակական կյանքին մասնակցության ձևերի լայն սպեկտորը չի կարող վերագրվել միայն կուսակցություններին։

Մենք առաջարկում ենք ներկայիս կուսակցությունների սահմանման մեջ շեշտ դնել հանրաքվեների, ՏԻՄ ընտրություններին մասնակցության միջոցով իշխանությունների քաղաքականության ձևավորումը։ Բացառությամբ Երևան քաղաքի՝ մյուսների դեպքում քննարկել քաղաքացիական նախաձեռնությունների առաջադրումների հնարավորությունը և ընդլայնել համամասնական ընտրակարգով ձևավորվող ՏԻՄ-երի քանակը։

Մինչդեռ ՀՀ Սահմանադրությունը ամրագրում է, որ քաղաքացիություն չունեցող, սակայն մեկ տարուց ավելի տվյալ համայնքում բնակվող անձինք ունեն ընտրելու և ընտրվելու իրավունք, այս մարդիկ փաստացի զրկված են իրենց նախընտարծ կուսակցությունում ներագրավվելու հնարավորությունից։ Առաջարկում եմ կուսակցության անդամակցության և կուսակցության քարողզարշավի ֆինանսավորման հնարավորություն տարածել ՀՀ ընտրելու իրավունք ունեցող բոլոր անձանց։

Կարող են լինել իրավաչափ սահմանափակումներ, որոնցով կուսակցությունը կարող է հիմանդրվել միայն ՀՀ քաղաքցի հանդիսացող անձի կողմից։ Այսինքն՝ սովորական անդամ կարող են լինել նաև ոչ քաղաքցիներ, իսկ հիմնադիր՝ միայն ՀՀ քաղաքացի։
Առաջարկվում է հիմնադիր անդամների պարտադիր պահանջվող թիվը 100-ից իջեցնել 80, իսկ անդամների թիվը իջեցնել 300 հոգի։ Գրանցման փուլում պահանջը դնել, որ հիմնադիրների ցուցակը հրապարակվի: Սա այն պատճառով, որ մեկ անձը կարող է հիմանդրել միայն մեկ կուսակցություն։

Կուսակցությունների հիմադիրների թվում մեկ սեռի նվազագույն թիվը չպետք է քիչ լինի, քան 30 տոկոսը։ Կուսակցությունները պետք է ներկայացնեն ներառականության և ներկայացուցչական քաղաքականությունն ամրագրող փաստաթուղթ։ 

Խրախուսման նպատակով տրամադրել հավելյալ ֆիանասական աջակցություն ՏԻՄ համամասնական ընտրությունների մասնակից այն կուսակցություններին, որոնց մանդատների 40-60 տոկոսը տրամադրել են կանանց։ Տրամադրված հավելյալ ֆինանսավորումը պետք է օգտագործվի կուսակցության ներառականությունը ապահովելի համար»։

x