ԱՄՆ-ն Վրաստանի նախընտրական գործընթացների համար 14 մլն դոլար է հատկացնում |aliq.ge|

aliq.ge։ Ընտրական և քաղաքական գործընթանցների աջակցության համար ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ը, Վրաստանում նոր՝ 4-ամյա ծրագիր է սկսում:

ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այժմ ամենակարևոր ժամանակահատվածն է, քանի որ հաջորդ տարի երկիրը անցնում է լրիվ համամասնական ընտրական համակարգի:

«Սա հնարավորություն է, որպեսզի երկրում հաստատվեն ժողովրդավարական ինստիտուտներ: Ընտրական բարեփոխումը լավ հնարավորություն է ուղղելու այն սխալները, որոնք արձանագրվեցին նախորդ ընտրություններում, ինչի մասին խոսում էին միջազգային կազմակերպությունները, որպեսզի ստեղծվի հավասար և իրավական միջավայր բոլորի համար»,- հայտարարել է Ռուդը:

x