Պիտի հավատանք, որ պետական ապարատը հանձնում ենք այնպիսի կառույցների, որ թեև գաղափարապես տարբեր են, բայց այն հիմնարարր սկզբունքները, որ մենք ուզում ենք, պահպանելու են. Միքայել Նահապետյան

ԱԺ-ում «Կուսակցությունների մասին» օրենքի քննարկումների ժամանակ ՔՈ ՍԴԿ մամուլի քարտուղար Միքայել Նահապետյանն իր ելույթում նշեց, որ այս քննարկման ամեն մի դետալում մենք ընտրություն ենք կատարելու, թե ինչպիսի Հայաստանում եքն ապրելու: 

Առաջին ըտրությունն, ըստ նրա, հետևյալն է. մենք ժողովրդավարական տեխնոլոգիաներ ներկրո՞ղ, թե՞ արտահանող պետություն կլինենք: Բերելով թավշյա հեղափոխության օրինակը՝ նա նշեց, որ մենք չպետք է կաշկանդվենք և հրաժարվենք անել բաներ, որոնք դեռ չեն փորձարկվել:

Ըստ Միքայել Նահապետյանի՝ մեր երկրորդ ընրտրությունն այն է, թե մենք ինչ խորությամբ ենք փոփոխություններն իրականացնելու:

«Մենք բոլորս պիտի հավատանք, որ պետական ապարատը հանձնում ենք այնպիսի կառույցների ձեռքը, որ թեև գաղափարապես նրանք տարբեր են, բայց իրենց ակունքում այն հիմնարարր սկզբունքները, որ մենք ուզում ենք, պահպանելու են: Եվ սա է այն լեգիտիմությունը, այն մանդատը, որ մեզ թույլ է տալիս միջամտելու նրանց այնպիսի գործերին, որոնց սովորաբար կայացած քաղաքական մշակույթներում, կայացած քաղաքական համակարգերում ընդունված է չմիջամտել որոշումների կայացման թափանցիկության առումով, ներքին կառուցվածքային միավորների կազմավորման առումով, նախընտրական ցուցակների կազմավորման առումով: Մենք այս մանդատով է, որ միջամտելու ենք դրան, որովհետև մենք պիտի վստահ լինենք, որ պետական կառավարման համակարգը հանձում ենք կառույցների, որոնք կպահեն այն, ինչ մարդիկ ստեղծել են փողոցում»,- ասաց նա:

Երրորդ ընտրությունն, ըստ Մ. Նահապետյանի, այս փոփոխությունների տրամաչափն է:

«Սեղանին այս պահին դրված է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, գուցե ընդունելի է, գուցե լավ է, բայց այս օրենքի հետ կապված հարցեր քննարկելիս մենք կամա թե ակամա առնչվում ենք Սահամանադրությանն առնչվող հարցերին, Ընտրական օրենսգրքին առնչվող հարցերին, Հանրաքվեների մասին օրենքին առնչվող հարցերին, և այն ձեռքսեղմումները, որ պիտի տեղի ունենան, էապես կախված են նրանից, թե հարակից իրավական ակտերով մենք ինչ խճանկար ենք կառուցելու, որովհետև համամասնական ընտրակարգը մի տիպի կուսակցություններ է ենթադրում, մեծամասնականը՝ մի ուրիշ, եթե Ընտրական օրենսգրոքով շեմերը պահպանելու ենք, դա մի տեսակ կուսակցություններ է ենթադրում, եթե հանելու ենք՝ մի ուրիշ, եթե կայուն մեծամասնութան սահմանադրական նորմը պահում ենք, դա մի տեսակ կուսակցություններ է ենթադրում, եթե հանում ենք՝ մի ուրիշ:

Եվ քաղաքական վստահելի պայմանավորվածության գալու համար հարկավոր է այդ ամբողջ խճանկարն իմանալ, ինչը հայեցակարգն է մեր քաղաքական համակարգի: Ես հույս ունեմ, որ մենք մինչը «Կուսակցությունների մասին» օրենքի շուրջ պայմանավորվածության գալը, կգծագրենք այդ քաղաքական համակարգի ընդհանուր դիմագիծը»,- ասաց նա:

Միքայել Նահապետյանը նաև անդրադարձավ կուսակցությունների ֆինանսների խրախուսական մեխանիզմներին:

«Այստեղ կարդալով ֆինանսների հետ ապված խրախուսական և ոչ այնքան խրախուսական մեխանիզմների մասին՝ հայտնի հայկական առակ-հեքիաթը հիշեցի, որ ասում է՝ ինձ՝ շաղգամը հողումը, քեզ՝ տերևն ու ցողունը: Բոլոր դրական, առավելություն նախատեսող նորմերը պառլամենտական կամ գոնե երկու տոկոսից ավել հավաքած կուսակցությունների համար են, բոլոր սահմանափակումները՝ նաև մեզ:

Ես այս փաթեթում տեսնում եմ, թե ինչպես եք դուք վերընտրվելու, ինչպես եք նրանք, ում մի քանի հարյուր ձայն չէր հերիքել, ընտրվելու, բայց ես չեմ տեսնում այս փաթեթում այն արտոնությունը, այն առավելությունը, որ տրվում է ինձ՝ քաղաքական կյանքում իմ գաղափարները ներկայացնելու համար: Եվ հույս ունեմ, որ մենք կգտնենք այն մեխանիմզը, որ ոչ թե նորմատիվներ լրացնելու բերումով կստանանք ֆինանսավորում, այլ իսկապես քաղաքական կատարած աշխատանքի առումով մեր ընտրողների, մեզ վստահողների հետ»,- նշեց նա:

 

 

x