Մանրամասներ՝ «Իմ քայլը» խմբակցության նիստից. այն մի քանի ժամ է տևել |factor.am|

factor.am։ Երեկ տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որը տևել է բավականին երկար: Պատգամավորները քննարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու առաջադրելու հարցը: Քննարկումների արդյունքում պատգամավորները որոշել են առաջադրել Սամվել Եղիազարյանի թեկնածությունը:

Նա այս պահին զբաղեցնում է Երևանի քաղաքապետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը: Տեղեկությունը  փոխանցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը: Առաջադրված թեկնածուներից մեկն էլ եղել է Կարեն Առուստամյանը: Նա այս պահին զբաղեցնում է Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետի պաշտոնը: 2005 թվականից աշխատում է կառույցում:

Շարունակությունը՝ factor.am-ում

x