Վլադիմիր Կարապետյանը հերքում է քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի արտոնյալ տեսակցությունների իրավունք ունենալու վերաբերյալ լուրերը

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը գրառում է կատարել  ֆեյսբուքյան իր էջում․

Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան տեղեկացնում եմ, որ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար լինելու ողջ ընթացքում ոչ մի հավելյալ երկարատեւ կամ կարճատեւ տեսակցություն չի ստացել:

Այդ շրջանի մամուլին հետեւողները կարող են տեսնել, որ ընդհակառակը՝ Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի կերպով զրկված է եղել նամակագրության իրավունքից:

Նրա մոտից ապօրինի կերպով առգրավվել են անգամ թուղթ ու գրիչը: Այլ մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում:

 

x