Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման լուրը մեկնաբանում է փաստաբան Ալումյանը |24news.am|

24news.am Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը մեկնաբանում է Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման մասին լուրը։

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:

Նիստի մեկնարկից առաջ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմք լինի՝ հաշվի առնելով մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանը ժամանակին պարգևատրվել է Քոչարյանի կողմից։

«Ես էլ լսել եմ, որ նա պարգևատրված է եղել պարոն Քոչարյանի կողմից։ Պարոն Քոչարյանը չհիշեց էդպիսի բան։ Բայց ես հաստատ գիտեմ, որ նա ԱՄՆ դեսպանատան կողմից էլ է պարգևատրված եղել։ Եվ եթե այս ամենը գումարենք, կստացվի, որ լավ դատավոր է, որ պարգևատրվել է», - ասել է փաստաբանը, ապա հավելել, որ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու հիմքեր չի տեսնում։
Հարցին՝ որևէ պաշտոնյա, բացի ընտանիքի անդամներից, փորձե՞լ է հանդիպել կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանի հետ, փաստաբանն ասել է՝ Մարդու իրավունքների պաշտպանը։

Հարցին՝ իսկ Սերժ Սարգսյա՞նը փորձել է հանդիպել Քոչարյանի հետ, փաստաբանը արձագանքել է. «Չէ՛, իհարկե, չէ՛»։ 

x