Ուկրաինայի գերագույն ռադայում ստեղծվել է Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների պատգամավորական խումբ |pastinfo.am|

pastinfo.am։ Հոկտեմբերի 18-ին Ուկրաինայի պառլամենտում ստեղծվեց Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների պատգամավորական խումբ:

AnalitikaUA.net- ի փոխանցմամբ՝ խումբը գլխավորում է «Ժողովրդի ծառա» իշխող խմբակցության ժողովրդական պատգամավոր Արտեմ Դմիտրուկը, ղեկավարի տեղակալ է դարձել Դարիա Վոլոդինան («Ժողովրդի ծառա» խմբակցություն): Պարբերականի համաձայն՝ խմբում ընդամենը ինը ժողովրդական պատգամավոր կա:

Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը ողջունել է բարեկամության խմբի ստեղծումը՝ նշելով, որ Ուկրաինայի և Հայաստանի միջև դինամիկ և արգասավոր հարաբերությունները բխում են երկու ժողովուրդների շահերից: AnalitikaUA.net- ի մեկնաբանությունում Շատվորյանը նշել է, որ մեծ հեռանկարներ է տեսնում Կիևի և Երևանի քաղաքական հարաբերությունների ամրապնդման համար: «Խորհրդարանական դիվանագիտությունը արտաքին քաղաքականության աշխատանքի կարևոր ռեսուրսն է: Վստահ եմ, որ խորհրդարանական բարեկամական խմբերի մասով համագործակցության ակտիվացումը կարող է կարևոր խթան հանդիսանալ երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար»:

x