Լիբանանում փակել են մայրուղիները, ցուցարարները անվադողեր են այրում |pastinfo.am|

pastinfo.am: Երկրորդ օրն է՝ շարունակվում են Լիբանանում վերջին տարիների ամենազանգվածային ցույցերը: Հարյուրավոր ցուցարարներ փակել են Լիբանանի մայրուղիները և պահանջում են վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականը՝ նշելով, որ նրա կառավարությունը երկրում տնտեսական ճգնաժամի պատճառն է:

Բողոքի ակցիայի մասնակիցները անվադողեր են այրել մայրուղիներում և խաչմերուկներում, մայրաքաղաք Բեյրութում և հյուսիսային և հարավային քաղաքներում՝ սև ծխի ամպեր բարձրացնելով: Բողոքի ցույցերը կարող են Լիբանանը ներքաշել քաղաքական ճգնաժամի մեջ՝ առաջացնելով անկանխատեսելի հետևանքներ տնտեսության համար, որը կայուն անկում է ապրում:

Վարչապետը դիմել է ժողովրդին՝ ասելով, որ կաբինետին տվել է 72 ժամ՝ տնտեսական ճգնաժամից դուրս գալու ծրագրերի մշակման համար և ակնարկել է, որ կտա հրաժարական, եթե ելքը չգտնվի:

x