Որոշ եվրոպական երկրներ պատրաստ են ընդունել իրենց երկրներից ԻՊ-ին անդամագրված զինյալներին. Թրամփ |shantnews.am|

shantnews.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրենց տեղեկացրել են «Իսլամական պետության» զինյալներին ընդունելու եվրոպական մի շարք պետությունների ղեկավարների պատրաստակամության մասին:

«Ինձ քիչ առաջ տեղեկացրին, որ որոշ եվրոպական երկրներ այժմ պատրաստ են հետ ընդունել իրենց երկրներից ԻՊ-ին անդամագրված զինյալներին։ Սա լավ նորություն է, բայց պետք է արվի այն ժամանակ, երբ մենք նրանց ձերբակալենք»,-գրել է ԱՄՆ նախագահը:

 

x