Թրամփը հուսով է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային համաձայնագիր կստորագրվի նոյեմբերին |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային համաձայնագիր կստորագրվի Չիլիում նոյեմբերի 16-17-ը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում, հաղորդում է Ամերիկայի ձայնը:

«Կարծում եմ՝ այն հեշտությամբ կստորագրվի Չիլիում, որտեղ ներկա կլինի նաեւ նախագահի Սի Ցզինփինը: Մենք շատ լավ ենք աշխատում Չինաստանի հետ»,- հայտարարել է նա:

Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել է, որ Չինաստանը համաձայնել է տարեկան 50 մլրդ դոլարի չափով ամերիկյան գյուղատնտեսական ապրանք գնել այսպես կոչված «գործարքի առաջին փուլի» շրջանակում:

x