Թրամփը մտափոխվել է G7 հաջորդ գագաթնաժողովն իր գոլֆի ակումբում անցկացնելու հարցում |news.am|

news.am:  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հրաժարվել է 2020 թվականին G7 գագաթնաժողովը Մայամիում իր Trump National Doral գոլֆի ակումբում անցկացնելու մտքից:

«ԶԼՄ-ների եւ դեմոկրատների անխոհեմ ու իռացիոնալ թշնամանքի պատճառով մենք այլեւս չենք դիտարկում Մայամիում Trump National Doral-ը որպես հարթակ 2020 թվականին G7-ն անցկացնելու համար»,-ԱՄՆ-ի նախագահը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:

Դոնալդ Թրամփը նաեւ նշել է, որ անհապաղ կսկսվի G7 գագաթնաժողովի մասնակիցներին ընդունելու ուրիշ հարթակի փնտրտուքը:

Նա նաեւ չի բացառել Քեմփ Դեւիդում գտնվող առեղծվածային նախագահական նստավայրում գագաթնաժողովն անցկացնելու հավանականությունը:

x