Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին |armtimes.com|

armtimes.com:  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը գոհունակությամբ նշել է, որ նախօրեին քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց հետո Դավիթ Սարգսյանն իր առաջին այցը կատարել է մայրաքաղաք Երևան:

Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ ակպերի վարչությունից:

«Մենք միշտ ուրախ ենք՝ ընդունելու մեր արևելյան մայրաքաղաքի ներկայացուցիչներին՝ փոխադարձաբար տեղեկանալու մեկմեկու խնդիրներից և կիսվելու դրանց լուծման մեր փորձառությամբ: Փոխադարձ այցերը կենսական անհրաժեշտություն են մեզ համար, որովհետև ամեն անգամ Ստեփանակերտ գալով մենք լիցքավորվում ենք էներգիայով, և վստահ եմ, նույն զգացողությունը Ձեզ մոտ է լինում Երևան այցելելիս», - նշել է Հայկ Մարությանը:


Ստեփանակերտի քաղաքապետն իր հերթին շնորհավորել է Երևանի քաղաքապետին «Էրեբունի-Երևան 2801» տոնի առիթով և պատրաստակամություն հայտնել շարունակել ու խորացնել երկու մայրաքաղաքների միջև գոյություն ունեցող հարաբերությունները:

 

x