PanARMENIAN.Net: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության նիստին հայտարարել է, որ 2019-ին ջրառը Սևանա լճի փոխարեն Արփա գետից կիրականացվի:
«Սևանա լիճն այսօրվա դրությամբ 7 սմ-ով պակաս է նախորդ տարվա համեմատ, և դա նորմալ երևույթ է, քանի որ պատճառն այն է՝ անցած տարի կլիման տաք էր և հալքը եղել է, իսկ այս տարի հետո է լինելու: Սևանա լճի մակարդակը 45 սմ մոտավորապես կբարձրանա ջրառից առաջ՝ մինչև հունիս», - նշել է Ցոլակյանը:
Անդրադառնալով Ախուրյանի ջրամբարին՝ նախարարը նշել է, որ ցրտի հետ կապված պակաս է ջուրը, սակայն ջրառից առաջ կլինի 90-95% լցվածություն:
Այս տարի ջրառը Սևանի փոխարեն Արփայից կարվի. Ֆելիքս Ցոլակյան |PanARMENIAN.Net|

Դիտել նաև
- Շարունակվում է Սևանի իշխանի մանրաձկան բացթողման աշխատանքները
- Սևանի մակարդակը տարեկան 30 սմ-ով պետք է բարձրանա․ Վ․ Կարապետյան |shantnews.am|
- Ծառերից, արմատներից ու թփերից մաքրվում են Սևանա լճի անտառամերձ տարածքները |armenpress.am|
- Սևանա լիճ է բաց թողվել իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի 22.5 գրամ միջին զանգվածի մանրաձուկ