Ֆրանսիացի պատգամավորները պահանջում են հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից |ermenihaber.am|

ermenihaber.am։ Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված ութ քաղաքական ուժի 59 պատգամավոր հանդես է եկել Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով։ Ֆրանսիացի պատգամավորները նախագահ Էմանուել Մակրոնից մասնավորապես պահանջել են միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

«Մենք խիստ զայրացրել է Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի բանակի հարձակումների և միջազգային իրավունքի նորմերը ոտնահարող զավթողականության հանդեպ արևմտյան ժողովրդավարական պետությունների լռությունը։ Ֆրանսիային և Եվրոպային կոչ ենք անում հապշտապ գործի անցնել և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները», - ասված է պատգամավորների կոչում։

Ֆրանսիայի խորհրդարանի անդամները պահանջել են նաև դադարեցնել Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացը, Անկարային տրամադրվող բոլոր տեսակի ֆինանսական աջակցությունները և Թուրքիայի դեմ կիրառել այնպիսի տնտեսական պատժամիջոցներ, որպիսիք կիրառվել էին Ռուսաստանի դեմ Ղրիմի հարցում:

x