Սեյրան Օհանյանը մեկնել է Հայաստանից |factor.am|

factor.am։ Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Սեյրան Օհանյանը երեկ մեկնել է Գերմանիա։ Այս մասին հայտնեց վերջինիս փաստաբան Կարեն Մեժլումյանը։ Օհանյանը դիմել էր դատարան՝ խնդրելով իրեն թույլատրել բուժման նպատակով կարճ ժամանակով լքել Հայաստանը։ Դատարանը բավարարել էր այս միջնորդությունը։

x