ԱՄՆ զորքերը հատել են Սիրիայի սահմանը, տեղափոխվել Իրաք |24news.am|

24news.am։ Reuters-ը, հղում անելով ականատեսներին, տեղեկացնում է, որ ԱՄՆ զորքերը հատել են Սիրիայի սահմանը, Սահելա սահմանակետով մտել Իրաք՝ դեպի հյուսիսային Դոհուք նահանգ։ Քրդական աղբյուրը գործակալությանը տեղեկացրել է, որ ամերիկյան զորքերն ուղղվել են դեպի Իրաքյան Քրդստան։

Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ ամերիկյան զորքերն իրենց հետ տանում են ծանր տեխնիկայով 30 թրեյլեր և «Համերներ»։

x