Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Միացյալ Թագավորություն

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Թագավորություն։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ բրիտանացի պաշտոնատար անձնաց հետ։ Նախատեսվում է նաեւ հանդիպում բրիտանական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։

x