Վաղարշակ Հարությունյանը հրավիրվել է Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ խորհրդատվություն տալու |armtimes.com|

armtimes.com: Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր մասնակցում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի հերթական փակ նիստին:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտնեց, որ Հարությունյանն այսօր խորհրդատվություն տալու նպատակով է հրավիրվել․

«Մի փոքր խորհրդատվություն է տալու: Վաղարշակ Հարությունյանը միայն ու միայն լավ խորհուրդներ կարող է տալ»,- ասաց Քոչարյանը:

x