ԱՄԷ արհեստական բանականության նախարարն ընդունել է Հայաստան այցելելու Հակոբ Արշակյանի հրավերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն Արաբական Միացյալ Էմիրությունների արհեստական բանականության նախարար Օմար Բին Սուլթան ալ Օլամայի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները:

«Արաբական Միացյալ Էմիրությունների արհեստական բանականության նախարար Օմար Բին Սուլթան ալ Օլամայի հետ պայմանավորվեցինք ընդլայնել և ինստիտուցիոնալ հենքի վրա դնել Հայաստանի և ԱՄԷ համագործակցությունը արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիական այլ ոլորտներում: Նախարարը սիրով ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը»,-նշել է Հակոբ Արշակյանը:

x