Խնդիր է, որ դա գաղտնի ընթացակարգով է եղել. Մելքումյանը՝ նախարարների աշխատավարձերը թաքուն բարձրացնելու մասին |pastinfo.am|

pastinfo.am: Խնդիրն այն է, որ դա գաղտնի ընթացակարգերով է եղել։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսկերպ արձագանքեց նախարարների աշխատավարձը թաքուն բարձրացնելու վերաբերյալ լուրերին։

«Պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք այն բանին, որ հեղափոխության կարևորագույն ուղղություններից մեկը եղել է համատարած թափանցիկության ապահովումը, այնպես որ այստեղ բավականին հարցեր է առաջացնում դա, որի պատասխանը չունենք»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ այստեղ հարց է առաջացնում նաև նախարարների, նրանց տեղակալների ու քարտուղարների աշխատանքի արդյունավետությունը.

«Եթե նրանք պետությանը բերում են միլիոնների կամ միլիարդների աջակցություն, կարելի է հանդես գալ մեխանիզմով, թե ինչպես նրանց պարգևատրել։ Բայց դա էլ մենք գնահատման գործիքակազմ չունենք։ Ինչպե՞ս հասկանանք, թե այս նախարարն ինչպես է աշխատում»,-ասաց Միքայել Մելքումյանը։

x