Դա էլ է քիչ նախարարների և փոխնախարարների՝ նման ռեժիմով աշխատանքի համար. Սուրեն Գրիգորյան |aysor.am|

aysor.am: Բացառում եմ, որ կառավարությունն ապօրինի ճանապարհով գնացած լինի աշխատավարձի բարձրացման, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը։

«Աշխատանքի գնահատման տեսանկյունից ես կարծում եմ, որ դա էլ է քիչ նախարարների և փոխնախարարների՝ նման ռեժիմով աշխատանքի համար», - ասաց պատգամավորը։

Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացման գաղտնիության ռեժիմին, Սուրեն Գրիգորյանն ասաց.

«Կառավարության կողմից, երբ պատշաճ տեղեկատվություն կստանանք, ելակետերը պարզ կլինեն, կկարողանանք կարծիք արտահայտել»։

 

x