Կապանում Ողջի գետի աղտոտվածության աստիճանը կարելի է գնահատել նորմալ․ Կապանի քաղաքապետ |factor.am|

factor.am: Զրույց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ։

-Պարոն քաղաքապետ, ի՞նչ իրավիճակ է այժմ Կապանում Ողջի գետի աղտոտվածության հետ կապված, ի՞նչ ռիսկեր եք տեսնում։

-Այժմ Կապանում Ողջի գետի աղտոտվածության աստիճանը կարելի է գնահատել նորմալ։ Որոշ հատվածներում միայն պոչանքի հետքեր են երևում, այն էլ նստվածքային ձևով։

-Ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի կարգավորումը։ Կապանի բնակիչներն ահազանգում են, որ գետի հարակից բնությունն ու կենդանական աշխարհը աղետալի վիճակում են։

-Խնդրի կարգավորումը տեսնում ենք հանքարդյունաբերող կազմակերպության կողմից էլ առավել աչալուրջ լինելու մեջ բնապահպանական ռիսկերի նկատմամբ՝ իրականացնելով բոլոր բնապահպանական միջոցառումները և լինելով միաժամանակ ավելի զգոն։

-Տեսանյութեր կան, որոնցում երևում է, որ Կապանի կոմբինատի թափոնաջրերը քաղաքի միջով, բնակելի տների հենց կողքով բաց հոսում են ու խառնվում Ողջի գետին: Այս հարցի լուծումը ինչպե՞ս պիտի տրվի։

-Դրանք Կապանի կոմբինատի թափոնաջրերը չեն, դրանք նախկինում շահագործված բաց հանքից հոսող թթվաջրերն են, որի լուծումը տեսնում ենք միայն բաց հանքի ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացմամբ։

Շարունակությունը՝ այստեղ

x