Հայաստանը նպատակահամար չի համարում մասնակցել Բաքվում Չմիավորման շարժման գագաթնաժողովին. ՀՀ ԱԳՆ |news.am|

news.am: Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում Չմիավորման Շարժման գագաթաժողովին Հայաստանի մասնակցության հարցը:

«Հայաստանը հանդիսանում է Չմիավորման Շարժման դիտորդ և նման ձևաչափով միջոցառումներին իր մասնակցությունը դիտարկում է՝ ըստ նպատակահարմարության։ Մասնակցությունը Բաքվում կայացող գագաթաժողովին նպատակահարմար չի համարվել»,-նշել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:


Հիշեցնենք, որ XVIII գագաթնաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-26-ին Բաքվում:

x