Կառուցվում են Վրաստանը Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային կապող նշանակալի ճանապարհներ․ Ցքիտիշվիլի |aliq.ge|

aliq.ge:   «Վրաստանի կառավարության ներդրումներով երկրում առկա երկաթուղիների արդիականացման գործընթացին զուգահեռ կառուցվում են խիստ նշանակալի ճանապարհներ, որոնք Վրաստանը կմիավորեն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ», — «Թբիլիսի․ մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի բացմանը հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Մայա Ցքիտիշվիլին։

Նախարարը նշել է, որ ներկայումս երկրում նոր ճանապարհներ են կառուցվում՝ որպես Արևելք-Արևմուտք մայրուղու մաս, դրանք լինելու են ավելի արագ, հուսալի և անվտանգ:

Ցքիտիշվիլին շեշտել է, որ Վրաստանը աջակցում է սևծովյան նավահանգիստների և Անակլիայի նավահանգստի զարգացման նախագծերին. «Այս նախագծերը թույլ կտան Վրաստանին լավագույնս համապատասխանել Մետաքսի ճանապարհի պահանջներին»:

39

x