Քոչարյանի գործով դատական նիստն ընդմիջվեց |pastinfo.am|

Փաստինֆո։ Վերաքննիչ քրեական դատարանում ընդմիջվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:

Փաստաբան Հայկ Ալումյանը չցանկացավ հարցազրույց տալ` նշելով, որ հավելելու ոչինչ չունեն: Նա ասաց միայն, որ նիստը ընդմիջվել է այն պատճառով, որ դատախազներից մեկը բողոքի պատճենը չուներ:

Նշենք, որ Քոչարյանը դեռ ելույթ չի ունեցել, և փաստաբանի ենթադրությամբ` այսօր չի էլ հասցնի:

Հավելենք, որ այսօր քննվում է նաև Դատախազության կողմից ներկայացված բողոքը` դատավորի որոշման դեմ այն մասով, ըստ որի` կաշառքի դրվագով հիմնավոր կասկած չկա:

x