ԱԺ-ում դեմ քվեարկեցին ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքացիականացնելու վերաբերյալ |shnatnews.am|

shantnews.am: Ազգային ժողովի պատգամավորների մեծ մասն այսօր դեմ քվեարկեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնների համար պատգամավորի չափանիշներ սահմանելուն։ Չնայած դրան՝ միայն ԲՀԿ խմբակցությունն էր դեմ արտահայտվել նախագծին։

Նախագիծը սահմանում է, որ ԱԱԾ և ոստիկանության ղեկավար կարող է նշանակվել այն անձը, որը․

  • առնվազն 25 տարեկան է,

  • վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի է,

  • վերջին 4 տարում ապրում է Հայաստանում։

Կարգավորումներից հատկապես մտահոգության առիթ է տվել այն, որ այդ կառույցների ղեկավարներ կարող են նշանակվել մարդիկ, որոնք երբևէ կապ չեն ունեցել այդ կառույցների հետ։ Իսկ 25 տարեկանի կետը դարձավ նաև շահարկումների առիթ։

x