Այդ դեպքում Հրայր Թովմասյանը ընտրվելու էր 6 տարի ժամկետով և ոչ ԱԺ-ի կողմից. Հովակիմյանը մեկնաբանում է ՀՔԾ հաղորդագրությունը|shantnews.am|

shantnews.am:  Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ մի խումբ պաշտոնատար անձինք իրենց թիմակցին մինչև 70 տարին լրանալը պաշտոնավարելու հնարավորություն տալու նպատակով զավթել են իշխանությունը՝ սահմանադրական սահմանափակումը գործողության մեջ մտնելուց առաջ Հրայր Թովմասյանին նշանակելով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում:

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը` 70 տարին, լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, որը թվագրվել է 2018 թվականի մարտի 1-ով:

Համաձայն հաղորդագրության՝ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի դիմումը, 2018 թվականի մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ: Այս ամենը մեկնաբանում էԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանից:

«Այդ քառօրյան ավարտվում էր մարտի 2-ին, իսկ եթե դիմումը գալու ժամկետին սպասեին, ապա այդ մասին ստիպված կլինեին հայտարարել հաջորդ քառօրյայի ժամանակ, որը մարտի 20-ին էր սկսվում: Իսկ այդ դեպքում Հրայր Թովմասյանի` ՍԴ նախագահի ընտրությունը պետք է տեղի ունենար ապրիլի 10-ին: Բայց մինչ այդ՝ 1 օր առաջ, արդեն փոխվում էր ըստ նոր Սահմանադրության, Սահմանադրության 7-րդ գլուխը, և այդ դեպքում Հրայր Թովմասյանը ընտրվելու էր 6 տարի ժամկետով և ոչ ԱԺ-ի կողմից»:

x