Տիգրան Ավինյանը խոսել է Ամուլսարի դեմ արշավի պատվիրատուների մասին|mediamax.am|

mediamax.am:   Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ արշավը ֆինանսավորվել է հանքարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների կողմից:
Այդ մասին փոխվարչապետն ասել է հոկտեմբերի 22-ին՝ Թբիլիսիում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսելով Ամուլսարի խնդրի մասին:

 «Մենք չենք կարծում, որ հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որը պետք է խթանել եւ ինտենստիվ զարգացնել Հայաստանում: Այդուհանդերձ, Հայաստանը ունի պարտավորություններ, որոնցից ետ կանգնելը կարող է դիտվել ոչ գործընկերային քայլ:

 

Բնապահպանական հարցերն առաջնային են, սակայն ոչ իրավական ճանապարհներով քաղաքական որոշումներ կայացնել մեր կառավարության գործելաոճը չէ, սա միանշանակ է:

 

Ամուլսարի դեմ ծավալված արշավը միանշանակ չէ: Կան անկեղծ եւ ազնիվ մարդիկ, որոնք իրապես հավատում են, որ այս ծրագիրը աղետ է: Բայց նաեւ կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս արշավը կազմակերպվի: Հակառակ դեպքում, վստահեցնում եմ ձեզ, դուք Ամուլսարի մասին չէիք լսելու, որովհետեւ նման հնչեղություն հաղորդելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք», - ասել է փոխվարչապետը:

 

Տիգրան Ավինյանը նաեւ նկատել է, որ Հայաստանի «այլ հանքերում իրավիճակը շատ ավելի վատթար է, քան դեռեւս չբացված Ամուլսարի հանքում»:

x