Նախքան ցնցումների անցնելը փորձում ենք այս տարբերակը |lragir.am|

lragir.am։ Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ։

Տիկին Ջուլհակյան, Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ հեքիաթների ժանրից է, թե իրեն ստիպել են հրաժարական տալ, ինքն իր կամքով է թողել ՍԴ նախագահի պաշտոնը, քանի որ ընտրվել է ԲԴԽ անդամ և նպատակահարմար չի համարել միաժամանակ լինել ԲԴԽ անդամ և ՍԴ նախագահ։ Իր հերթին Արա Բաբլոյանը հայտարարել է, որ աջակցելով Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու հարցում՝ թույլ է տվել խախտում։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում քրեական գործ է հարուցված և, ըստ էության, քննչական գործողություններ են կատարվում, գործընթացներն իրենց զարգացման փուլում են գտնվում, որևէ հրապարակային տեղեկատվություն այս գործընթացների մանրամասների վերաբերյալ չկա։ Ես, բնականաբար, չեմ կարող ասել, թե ինչ մանրամասներ և փաստական հանգամանքներ են ընկած քննչական մարմինների գործողությունների հիմքում։

Չեմ բացառում, որ նրանք ունեն այնպիսի տեղեկատվություն, որը մեզ հայտնի չէ, ինչը հիմք է հանդիսացել քրեական գործ հարուցելու և դրա շրջանակներում համապատասխան գործողություններ կատարելու համար։ Նրանք արդեն պետք է տան այդ հարցի պատասխանը, թե արդյոք այդ խախտումն առկա է, թե ոչ։ Համենայնդեպս, մենք ունենք տարածված հայտարարություն առ այն, որ կա կասկած, որ փաստաթղթեր են կեղծվել։ Այս քրեական գործի հանգուցալուծմամբ արդեն պարզ կդառնա, թե իրականում ինչ է տեղի ունեցել, այսինքն՝ արդյոք տեղի է ունեցել քրեական հանցագործություն, թե ոչ։

Ինչ վերաբերում է Գագիկ Հարությունյանի հայտարարությանը, թե հեքիաթի ժանրից է, թե իրեն ստիպել են հրաժարական տալ, որ ՍԴ նախագահ դառնա Հրայր Թովմասյանը, ապա Գագիկ Հարությունյանը նախկինում էլի է հղումներ արել հեքիաթի ժանրին։ Կան նաև ակտիվ բամբասանքներ, որ դրանք բնավ հեքիաթներ չեն, նաև պարոն Հարությունյանի համար դրանք հեքիաթներ չեն։ Ինչևէ, եթե նրան չեն սպառնացել և չեն ստիպել, և ապացուցվի, որ այդ ամենը տեղի է ունեցել կեղծիքի արդյունքում, ապա ստացվում է, որ պարոն Հարությունյանը նույնպես մասնակցե՞լ է դրանց իր կամքով։ Այդ ամենը ժամանակը ցույց կտա։

Ինչ վերաբերում է Արա Բաբլոյանի հայտարարություններին, մասնավորապես նրան, որ իբր նույն խախտումը թույլ է տվել նաև Նիկոլ Փաշինյանը, ես որքանով որ տեղյակ եմ, պարոն Փաշինյանը դիմում է գրել մանդատից հրաժարվելու մասին, հետևաբար չի կարող խոսք գնալ նմանատիպ խախտում կատարելու մասին։ Պարզապես պարոն Բաբլոյանը որպես ԱԺ նախագահ, պետք է տեղյակ լինի այդ մասին։ Ինչևէ, ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը։

Այս գործընթացները որքանո՞վ կտանեն ՍԴ-ում առկա խնդրի լուծմանը։ Ստացվում է, որ մի կողմից հայտարարվում է, որ ՍԴ-ում առկա ճգնաժամը հաղթահարում ենք, մյուս կողմից մենք տեսնում ենք, որ փակուղային վիճակ է։ Նաև կարծիքներ են հնչում, թե Հրայր Թովմասյանի և նրա բարեկամների նկատմամբ քաղաքական հետապնդում եք իրականացնում։

Այս գործերը, որոնք հարուցվել են, իմ խորին համոզմամբ, որևէ աղերս չունեն ՍԴ ճգնաժամի լուծման ուղիների հետ։ Համենայնդեպս, մեր քաղաքական ուժը ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված առարկայական գործողություններ այս փուլում դեռ չի կատարել։ Ես ուզում եմ հստակ շեշտադրել, որ ՍԴ-ի ճգնաժամի հետ կապված միակ բանը, որ արել է «Իմ քայլը» խմբակցությունն առ այսօր, դա այն դիմումն է, որով ԱԺ-ն դիմել է ՍԴ-ին՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով։

Շարունակությունը՝ lragir.am-ում

x