Լենա Նազարյանը, Վարազդատ Կարապետյանն ու այլ պատգամավորներ հանդիպել են Ամուլսարի ճանապարհը փակած քաղաքացիների հետ

Լենա Նազարյանը երեկ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ հանդիպել է Ամուլսար տանող ճանապարհները փակած քաղաքացիների հետ։

Այս մասին ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Երեկ Ազգային ժողովի պատգամավորներ Մերի Գալստյանի, Մարիա Կարապետյանի, Վարազդատ Կարապետյանի և Միքայել Զոլյանի հետ հանդիպել ենք դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակած Ջերմուկ, Գնդեվազ և Կեչուտ համայնքների մի խումբ բնակիչների հետ:

Քննարկել ենք ստեղծված իրավիճակը, Կառավարության կողմից իրականացված և ձեռնարկվող քայլերը, մտքեր ենք փոխանակել լուծման հնարավոր ուղղությունների վերաբերյալ, տեղեկացել ենք բնակիչների բարձրացրած հարցերի, խնդիրների և մտահոգությունների մասին, որոնք կքննարկենք գործադիրի մեր գործընկերների հետ: Հանդիպումները շարունակական են լինելու»:

x