Վարչապետը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներին ազատել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի երկու տեղակալները պաշտոնից ազատվել են:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արմեն Հակոբյանին և Իգոր Սարգսյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշումների մեջ։

 

x