Եթե Արա Բաբլոյանն ընդունել է, որ խախտում է թույլ տվել, լավ կլինի, որ պատասխանատվություն կրի. Վարչապետի խոսնակ |news.am|

news.am: Եթե Արա Բաբլոյանն ընդունել է, որ որեւէ հարցում այնուամենայնիվ խախտում է թույլ տվել, լավ կլինի, որ համապատասխան քաղաքական կամ իրավական պատասխանատվություն կրի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հայտարարել էր, որ ինքն աջակցել է Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ, եւ հենց այդտեղ է թույլ տվել խախտում:

x