Վանաձորն այսօր տոնում է քաղաքի օրը|armtimes.com|

armtimes.com:  Լոռու մարզկենտրոն Վանաձորը հոկտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը՝ այս անգամ հոկտեմբերի 26-ին, տոնում է քաղաքի օրը: Քաղաքի տարբեր մասերում այսօր տոնական միջոցառումներ են լինելու։ Մասնակցելու է նաեւ վարչապետ Փաշինյանը։

Վանաձորը Հայաստանի Հանրապետության երրորդ քաղաքն է (82 800 բնակչություն, 1988 թվականին՝ 178 000), Լոռու մարզի վարչական, տնտեսական-մշակութային կենտրոնը։
1988թ. ավերիչ երկրաշարժի հետեւանքով զանգվածային վնասվածքների եւ փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն հազարավոր մարդկանց նահատակման պատճառ է դարձել: Այսօր քաղաքը մեծ մասամբ հաղթահարել է այդ աղետի հետեւանքները եւ թեւակոխել է զարգացման նոր փուլ: Այժմ քաղաքը զարգացման երկրորդ շունչն է առնում: Վանաձորում գործում է 4 պետական բուհ, 10-ը մարզադպրոց, ընդհանուր առմամբ 19 մշակութային հիմնարկ՝ երաժշտական դպրոցներ, արվեստի դպրոցներ, երգչախմբեր, մշակույթի տներ, թատրոններ եւ այլն:

Վանաձորի տեղում եղած բնակավայրի պատմությունը սկսվում է հազարամյակների խորքից: Բայց, թվում է՝դարերը այստեղ ոչ մի հետք չեն թողել: Հնում եղած թաղամասը, որի շուրջ ձեւավորվել է քաղաքը, գոյություն չունի:

 

x