Թուրքիայի նման դիրքորոշումը դատապարտելի է և անընդունելի. Զոհրաբ Մնացականյան |shantnews.am|

shantnews.am: Հայաստանի համար Թուրքիայի ԱԳ նախարարի` Բաքվում արած հայտարարությունները անընդունելի են և դատապարտելի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նրա խոսքով` Հայաստանը հայտնել է իր պատրաստակամությունը առանց նախապայմանների երկխոսություն սկսելու մասին, սակայն այս հայտարարությունները ցույց են տալիս և ապացուցում, որ Հայաստանը անվտանգության խնդիր ունի։

x