Ռուսաստանից զինվորական մեծ պատվիրակություն կմեկնի Անկարա |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Սոչիում կայացած հանդիպումից և հուշագրի ստորագրումից հետո թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ-ից զինվորական մեծ պատվիրակություն է պատրաստվում մեկնել Անկարա։

Թուրքիայի իրականացրած «խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում Ռուսաստանի հետ ստորագրված հուշագրի համաձայն՝ 150 ժամվա ընթացքում ռուսական ռազմական ոստիկանությունը և Սիրիայի սահմանապահ ուժերը պետք է մտնեին թուրք-սիրիական սահմանի սիրիական այն հատվածները, որոնք դուրս են մնացել հիշյալ ռազմագործողության շրջանակներից։ Իսկ նպատակը պիտի լինի YPG-ի ուժերին և նրանց զենքերը Թուրքիայի սահմանից 30կմ խորությամբ դուրս բերելն ապահովելը:

Այսպիսով, հոկտեմբերի 29-ին լրանում է հուշագրում ամրագրված 150 ժամը և Թուրքիայի անվտանգության մարմինները լրատվամիջոցների հայտնել են ռուսական պատվիրակության մոտալուտ ժամանման մասին։

x