Աջափնյակում մետրոյի նոր կայարանի էսքիզային նախագիծը պատրաստ է, տրանսպորտային նոր ցանցի համար պետք է 120-130 մլն դոլար |armtimes.com|

armtimes.com: Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի մետրոյի նոր կայարանի կառուցման համար Երեւանի քաղաքապետարանը ներգրավելու է մասնավոր ներդրումներ: Մասնավոր ներդրումների հաշվին է իրականացվելու նաեւ Երեւանի ընդհանուր մետրոպոլիտենի զարգացման ծրագիրը: Այս մասին հայտնեց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նրա խոսքով՝ կան մի քանի պոտենցիալ ներդրողներ, որոնք լրջորեն հետաքրքրված են: Խոսնակը, սակայն, այս փուլում անուններ նշել չցանկացավ:

«Էրեբունի-Երեւան» տոնակատարության օրը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում պաշտոնավարման մեկ տարին ամփոփելիս Հայկ Մարությանը եւս մեկ անգամ անդրադարձել էր տրանսպորտային նոր համակարգի ներդրմանը: Նա նշել էր, որ ֆինանսական մոդելը վերջնական քննարկվել է եւ պատրաստ է: Քաղաքապետի խոսնակի փոխանցմամբ՝ խոսքը ֆինանսական աղբյուրների մասին է, որոնցով իրականացվելու է տրանսպորտային ռեֆորմը եւ ներդրվելու է նոր ցանցը:

Ըստ Հակոբ Կարապետյանի՝ տրանսպորտային նոր ցանցի ստեղծման համար, ամենայն հավանականությամբ, կներգրավվեն միջազգային վարկային միջոցներ: Ի դեպ, սա վերաբերում է միայն ավտոբուսային եւ տրոլեյբուսային ցանցի արդիականացմանը:

Խոսնակը հայտնեց, որ տրանսպորտային նոր ցանցի ստեղծման համար պահանջվող գումարն այս պահին գնահատվում է առնվազն 120-130 միլիոն ԱՄՆ դոլար:

«Համայնքը տրանսպորտային ռեֆորմի համար հիմնականում ակնկալում է կառավարության աջակցությունը, քանի որ համայնքային բյուջեի միջոցներն անբավարար են: Իսկ թե կառավարությունը դա կանի վարկային կազմակերպությունների միջոցով կամ մեկ այլ տարբերակ կգտնի, դա հարցի մյուս կողմն է: Համենայն դեպս, հիմնական մասը վարկային միջոցներով է իրականացվելու»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

Շարունակությունը՝ armtimes.com-ում

x