2020 թվականի բյուջեից 77 միլիարդ 976 միլիոնի մուտքեր ենք ակնկալում Երևանի բյուջե. փոխքաղաքապետ |aysor.am|

aysor.am։ 2019 թվականի համամետ՝ Երևանի 2020 թվականի մուտքերն ավելացել են շուրջ 20 միլիարդ դրամով, 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

«4 միլիարդ 96 միլիոնի շրջանակում նախատեսվել է Երևանի մետրոպոլիտենի շարժասանդուղքների և շարժակազմի արդիականացման ծրագիր։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի բյուջեից 77 միլիարդ 976 միլիոնի մուտքեր ենք ակնկալում Երևանի բյուջե», - ասաց նա։

Փոխքաղաքապետը նշեց, որ հատկացվող միջոցների հաշվին կփորձեն պատշաճ լուծել նաև մայրաքաղաքի լուսավորության, տրանսպորտի, ինչպես նաև ասֆալտապատման հարցերը։

x